ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մեր առաքելությունն է կրթական, մշակութային եւ սպորտային նախագծերի իրականացման միջոցով նպաստել կյանքի որակի բարելավմանը Հայաստանի մարզերում։ Մեր տեսլականը այնպիսի Հայաստանն է, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն

ԱՐԺԵՔՆԵՐ և ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ,որից բխում է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ սկզբունքը, այն է` հիմնադիրների, դիմորդների, աջակիցների, հովանավորների և գործընկերների գործողությունները բացառապես կամավոր են, այլ ոչ թե` պայմանավորված որևէ ազդեցությամբ կամ ակնկալիքով։

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ,որից բխում է ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ սկզբունքը, այն է` հիմնադրամի գործունեությունը և ֆինանսները բացարձակ թափանցիկ են հասարակության համար։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ,որից բխում է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ սկզբունքը, այն է` հիմնադրամը չափավոր և խնայողական է վարչական և այլ ծախսերի առումով, որպեսզի հավաքագրված միջոցները գերազանցապես օգտագործվեն հայտարարված նպատակների իրականացման համար։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ,որից բխում է ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ սկզբունքը, այն է` հիմնադրամի միջոցները բաշխվում են դիմորդների և նախագծերի միջև սահմանված հստակ չափանիշների հիման վրա։

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ,որից բխում է ԶԱՐԳԱՑՄԱՆ սկզբունքը, այն է` հիմնադրամն իր գործունեության ընթացքում ձգտում է անընդհատ կատարելագործման և ԿՐԹՈւԹՅԱՆ միջոցով երկարաժամկետ շարունակական զարգացման։