ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

ԿողբxԹՈՒՄՈ

2016թ.-ին «Կողբ» հիմնադրամը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ միասին նախաձեռնեց «Թումո-Կողբ» ծրագիրը, համաձայն որի սահմանամերձ Կողբ համայնքում կառուցվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ավելի քան 1,000 ուսանողի համար, որը սպասարկելու է Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան և հարակից ավելի քան 10 սահմանամերձ համայնքների երիտասարդությանը: Համաձայն կնքված Հուշագրի` նախագծի ընդհանուր բյուջեն, ներառյալ մինչև 2025 թ. ընթացիկ գործառնական ծախսերը, կազմում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Կենտրոնում իրականացվելու է «Թումո» կենտրոնի հիմնական կրթական ծրագիրը, որտեղ դասավանդելու են ՀՀ տարածքում գործող 4 կենտրոններում շրջագայող մասնագետները, ինչպես նաև հրավիրվելու են մասնագետներ արտերկրից: Ծրագիրը չի սահմանափակվելու այսքանով և հետագայում ընդլայնելու է գործունեության ծավալները:

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

ԿողբxԲուն

«Կողբ» հիմնադրամը և «Բուն» գիտամշակութային հիմնադրամը 2017 թվականին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր և սկսեցին իրենց համագործակցությունը «Արժեբանություն» նախագծի շրջանակներում։ Նախագիծը իրենից ենթադրում է 11 բանախոսություն-քննարկումներից բաղկացած հանդիպումների շարք, որը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը։ Այն նպատակ ունի նման քննարկումների շնորհիվ նպաստել արժեքահեն հասարակության ստեղծմանն ու կայուն զարգացմանը։ Նախագիծը համակարգում է արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։ Շարքի առաջին փուլում խոսքը գնում էր արժեքների էությունը բացահայտելու մասին, իսկ այժմ ընթացող «Ի՞նչ անել, ինչպե՞ս անել» խորագիրը կրող շարքը նպատակ ունի քննարկել արժեքների գործնական կիրառման շնորհիվ այսօր առկա խնդիրների լուծման տարբերակները։ Արժեքների հեղափոխությանը պետք է հետեւի գաղափարներինը, հետևաբար եւ արժեքների մասին խոսքին պետք է հաջորդի ոլորտային կոնկրետ գաղափարների եւ առաջարկների վերաբերյալ խոսքը։

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

ԿողբxԹՈՒՄՈ

Կողբ հիմնադրամի և Ռեֆրութ ՍՊԸ–ի համագործակցությամբ Տավուշի մարզում իրականացվում է գյուղատնտեսական ինկուբատորի ստեղծման նախագիծը, որի հիմնական նպատակներն են․ -Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական մթերքի նկատմամբ կայուն պահանջարկի ձեւավորում, -Ուսուցման եւ պրակտիկ աշխատանքի միջոցով համապատասխան գիտելիքների և հմտությունների տիրապետող երիտասարդ մասնագետների պատրաստում, ովքեր հետագայում կարող են միավորվել և ինքնուրույն գյուղատնտեսական կոոպերատիվներ կամ այլ տնտեսություններ ստեղծել։ -Այդ տնտեսությունների արտադրանքի միասնական մարքետինգի և իրացման կազմակերպում, -Գյուղատնտեսական ինկուբատորի գործունեության արդյունքում ձեւավորվելիք միջոցներով (նաեւ Կողբ համայնքում կառուցվող Թումո կենտրոնի) ընթացիկ ծախսերի մասնակի ֆինանսավորում։

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

ԿողբxԲուն

Բունուս կրթական հարթակում մեկնարկել է «Բուն» հիմնադրամի հետ համագործակցության հերթական արդյունքը՝ Հասարակագիտության 10-րդ դասարանի դասընթացի առցանց տեսաշարը առաջին մասը «Անձնական ֆինանսներ», երկրորդը՝ «Ձեռնարկատիրություն» թեմաներով։ Չափազանց արդիական եւ բարձրորակ բովանդակությամբ այդ կրթական տեսանյութերը հասանելի են ոչ միայն Հայաստանի բոլոր բնակավայրերի աշակերտներին, այլ նաև երկրից դուրս հայկական համայնքների մեր հայրենակիցներին:

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

ԱՎԱՐՏՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Կողբը հանուն կրթության

Ավելի քան 100 ուսանողներ սկսել կամ շարունակել են իրենց կրթությունը Հայասատանում և աշխարհի լավագույն բուհերում

Հայաստանում և Արցախում «Կողբ» հիմնադրամի շնորհիվ շուրջ 90 կրթական և մշակութային ծրագրեր են ֆնանսավորվել ընդհանուր 100 միլիոն դրամ ֆոնդով։ Մեր դիմորդները հնարավորություն են ստացել սկսել կամ շարունակել իրենց կրթությունը ոչ միայն հայաստանյան կրթական հաստատություններում, այլ նաև աշխարհի այլ բուհերում, ինչպես Բերքլիում, Օքսֆորդում, Սորբոնում և այլն։

ԿողբxՔվանտ

Արդեն մի քանի տարի շարունակ «Կողբ» հիմնադրամը կրթաթոշակներ է շնորհում «Քվանտ» վարժարանի «Օժտված երեխաներ» մրցույթի հաղթողներին՝ խրախուսելով նրանց լավագույնս դրսևորել իրենց գիտելիքները և հաղթանակներ տանել տարբեր օլիմպիադաներում։

KOGHBxTUMOsummercamp

«Կողբ» հիմնադրամի եւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում սահմանամերձ Կողբի և հարակից համայնքների 26 պատանիներ մասնակցեցին ԹՈՒՄՈ-ի ամառային ճամբարին:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Կողբը հանուն կրթության

Koghb at Megerian

2018թ. հոկտեմբերի 19-ին «Մեգերյան կարպետ Արմենիայում» տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի հերթական բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքագրված միջոցները ուղղվեցին Տավուշի մարզի սահմանամերձ տարածաշրջանում իրականացվող «Կողբ–Թումո» նախագծի ֆինանսավորմանը։